Միջոցառումներ
Սրտաբանների Եվրասիական ասոցիացիայի IV վեհաժողովը
Հոկտեմբերի 10-ին և 11-ին Երևանում կայացավ Սրտաբանների Եվրասիական ասոցիացիայի IV վեհաժողովը: Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ, Սրտաբանների եվրասիական ասոցիացիայի խորհրդի անդամ, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զեյվեյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց, որ վեհաժողովի ընթացքում քննարկվեցին սիրտանոթային համակարգի հիվանդությունների ախտորոշման, վարման և բուժման արդի խնդիրները:
«Սրտաբանների եվրասիական ասոցիացիայի գործադիր մարմնի որոշումը՝ անցկացնել վեհաժողովը Երևանում պատվաբեր է Հայաստանի սրտաբանների և բժշկության հանրության համար: Ունենալով կայացած և զարգացած սրտաբանական ծառայություն Հայաստանի սրտաբանությունն իր ուրույն տեղն ունի տարածաշրջանային բժշկագիտության ոլորտում, ինչի ապացույցն է «Սրտաբանների Եվրասիական ասոցիացիայի IV վեհաժողով»-ի անց կացումը Երևանում»,- կարևորեց Պ. Զեյվեյանը:
Զրուցակցի փոխանցմամբ. «Միջոցառմանը ներկա էին պաշտոնատար անձիք Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից և այլն երկրներից, ինչպես նաև Հայաստանի սրտաբանական ծառայության ականավոր ներկայացուցիչներ: Դասախոսություններով հանդես կգան նաև արտերկրից ժամանած հայտնի ու ականավոր սրտաբաններ»:
Պ. Զեյվեյանն ափսոսանքով նշեց, որ, ցավոք, առողջական խնդիրների պատճառներով վեհաժողովին չի մասնակցել Սրտաբանների եվրասիական ասոցիացիայի պատվավոր նախագահը, ով ուղերձ է հղել: «Եվգենի Չազովը հայ ժողովրդի լավագույն բարեկամներից է: Սպիտակի երկրաշարժի առաջին օրվանից նեցուկ է եղել մեզ»:
Զրուցակիցը հույս հայտնեց, որ մասնակցությունը վեհաժողովի աշխատանքներին օգտակար կլիներ հանրապետության բոլոր սրտաբանների, սրտաբանությամբ զբաղվող ֆունկցիոնալ և ժամանակակից այլ մեթոդներով ախտորոշողների, թերապևտների, ընտանեկան բժիշկների և տվյալ բնագավառում աշխատող այլ մասնագետների համար:
Վեհաժողովի համանախագահ, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյանը կարևորում է վեհաժողով անցկացնելու գաղափարը: Իր իսկ խոսքով՝ Խորհրդային միության տարիներին սրտաբանները հաճախ են հանդիպել այս կամ այն տարեկան վեհաժողովներին՝ քննարկել նորություններն ու ձեռքբերումները:
Կ. Ադամյանը նշեց, որ ապացուցողական սրտաբանության ոլորտում հետազոտությունների մեծ աճ կա. ամեն տարի փոփոխվում են ուղեցույցները, քանի որ նոր տվյալներ են ի հայտ գալիս. «Հայաստանը բոլոր անդամ երկրներից տարբերվում է. մենք լույս ընծայեցինք հինգ հատորից բաղկացած ապացուցողական սրտաբանության մասին մատենաշար, որն ընդգրկում է վերջին տարիներին ապացուցողական սրտաբանության ոլորտի բոլոր նորությունները: Այն, ի դեպ, անվճար տրվել է առաջին օղակի բժիշկներին: Հույս ունենք, որ այս վեհաժողովի ընթացքում քննարկվող որոշ թեմաներ կլինեն հրապարակման ենթակա»:
Սրտաբանների եվրասիական ասոցիացիայի խորհրդի գլխավոր քարտուղար Սերգեյ Նակոնեչնիկովը մեզ հետ զրույցում ասաց. «Մեզ համար շատ կարևոր է գիտելիքների գաղափարախոսությունը: Փորձում ենք այնպես անել, որ աշխարհի տարբեր ծայրամասերում ապրող բժիշկները հնարավորություն ունենան փոխանակել իրենց մասնագիտական փորձը: Սա է մեր վեհաժողովի գխավոր խնդիրը»:
Ս. Նակոնեչնիկովը նաև ասաց, որ վեհաժողովի ընթացքում կքննարկվեն ամենատարբեր հարցեր՝ սկսած ախտորոշումից մինչև սիրտանոթային համակարգի հիվանդություններ և դեղորայքային թերապիա... «Մեզ համար նաև շատ կարևոր է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի առաջատար վիրաբույժների մասնագիտական փորձի փոխանակումը, ինչպես նաև սրտանոթային համակարգի հիվանդությունների կանխարգելման նոր ռազմավարությունը»:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն